ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք այսօր ՀԱՊԿ-ի խնդիրների մասին կխոսենք. կարծում եմ՝ առանց տեսախցիկների. Պուտին

Մենք այսօր ՀԱՊԿ-ի խնդիրների մասին կխոսենք. կարծում եմ՝ առանց տեսախցիկների. Պուտին

ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ աշխատանքը բերում է տեսանելի պրակտիկ արդյունքներ։ Այս մասին Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:Նա նաեւ նշել է. ՛՛Մենք, իհարկե, տեսնում ենք ոչ միայն ձեռքբերումներ, այլեւ խնդիրներ։ Այսօր գործընկերներն այս մասին խոսեցին, այսօր մենք այս մասին կխոսենք, կարծում եմ՝ առանց տեսախցիկների, եւ ավելի մանրամասն։

Բայց, այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ աշխատանքը բերում է տեսանելի պրակտիկ արդյունքներ, օգնում է ապահովել մեր երկրների ազգային շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը՛՛:

Պուտինը նաեւ հայտարարել Է ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին:

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ գործունեությանը ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված ՀԱՊԿ միջպետական ռազմատնտեսական հանձնաժողովը:

Ըստ Պուտինի՝ հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների գծով համատեղ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային հանցավորության, անօրինական միգրացիայի, թմրանյութերի շրջանառության, բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու ուղղությամբ:

 

 

  • Կիսվել: