կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք այսօր ազգանվեր իշխանության ու առաջնորդի կարիք ունենք․ արցախցին՝ Ֆրանսիայի հրապարակում

Մենք այսօր ազգանվեր իշխանության ու առաջնորդի կարիք ունենք․ արցախցին՝ Ֆրանսիայի հրապարակում

Ես եկել եմ Արցախից, որտեղ մեկ շաբաթ առաջ հանրահավաքով մեր հայրենակիցները հաստատեցին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք չենք ընտրել` որտեղ ապրենք, այդ սուրբ հողակտորը մեզ տվել է Տերը, և այդ հողակտորն էլ ավելի է անգին դարձել սկսած 1988–ից։ 

Մենք այսօր ազգանվեր իշխանության ու առաջնորդի կարիք ունենք, առաջնորդեք ժողովրդին, սիրելի առաջնորդներ, առաջնորդեք,  ովքեր անձնական շահը երկրորդ պլան է մղում։

Այս մասին ընդդմիության հանրահավաքին՝ Ֆրանսիայի հրապարակում, ասաց Սուսաննա Ավշարյանը, որը մանկապարտեզի տնօրեն է Արցախում։

«Արցախն այսօր վտանգնված է, ինչ–ինչ քաղաքական ուժերի շնորհիվ մեզ փորձում են հավատացնել, որ մենք անզոր ենք․ բայց դա այդպես չէ։ Ես մեծ գերդաստանի մայր եմ, որտեղ բոլորը ծառայել են հայրենիքին, մենք այսօր էլ ուս–ուսի տված կարող ենք աշխարհին ապացուցել, որ Արցախը հզոր է իր որդիներով, Մայր Հայրենիքով ու Սփյուռքով, այդ եռամիասնությունը մեկ անգամ ապացուցել է, որ Արցախը հզոր է։ Ես վստահ եմ , որ այստեղ հավաքվել են պատվախնդիր հայեր, որոնք ասում են՝ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,–ասաց Ավշարյանը։

Նա դիմելով հայ մայրերին ու աղջիկներին, հորդորեց շատ զավակներ ունենալ․ «Մի նայեք դժվարություններին ու չվախենաք կեղտոտ իշխանություններից, որոնք փորձում են մեզ տանել ազգային կործանման»։

  • Կիսվել: