երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մենք այս պահին փախստականների շատ լուրջ հարց ունենք, որը չի լուծվում. Փաշինյան

Մենք այս պահին փախստականների շատ լուրջ հարց ունենք, որը չի լուծվում. Փաշինյան

Մենք այս պահին փախստականների շատ լուրջ հարց ունենք, որը չի լուծվում: Այս մասին Ազատություն ՌԿ-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ասում ենք՝ ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության հարց, դրանից հետո Ադրբեջանը սկսում է խոսել ՛՛արեւմտյան Ադրբեջանի՛՛ խոսույթի մասին, փախստականների իրավունքների մասին. շատ լավ, այդ դեպքում մենք այս պահին փախստականների շատ լուրջ հարց ունենք, որը չի լուծվում, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ փաստականները եւ տեղահանված անձինք վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի մարդու մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հովանու ներքո՛՛:

Նա նաեւ նշեց, որ, այդուհանդերձ, մենք մինչեւ այսօր տեսնում ենք, որ Հադրութի հայերը չեն վերադարձել իրենց տները:

՛՛Շահումյանի հայերը այս ձեւակերպման ներքո պետք է վերադառնան իրենց տները, Մարտակերտի, Մարտունու եւ այլն: Եթե մեր մտքի ընթացքը այդ ուղղությամբ պետք է զարգանա, պետք է նշել, որ բացի իմ նշած հատվածներից՝ 500 հազար հայ փաստական ունենք Ադրբեջանից՝ Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, այլ շրջաններից: Կարծում եմ՝ Ադրբեջանի այդ խոսույթին ի պատասխան հայ փախստականները տեսան, որ այդ հարցը բարձրանում է եւ կարծեմ նախորդ շաբաթ հայ փախստականների համաժողով կազմակերպվեց՛՛,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: