հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք «Արցախը մենակ չթողնելու» և «Արցախի փոխարեն խոսելու» վերնագրերի ներքո խնդիրներ ենք ստեղծել և՛ Արցախի, և՛ Հայաստանի համա. Փաշինյան

Մենք «Արցախը մենակ չթողնելու» և «Արցախի փոխարեն խոսելու» վերնագրերի ներքո խնդիրներ ենք ստեղծել և՛ Արցախի, և՛ Հայաստանի համա. Փաշինյան

«Հայաստանը Արցախին թողել է մենակ և առաջարկում է, որ Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցություններ վարի, այն դեպքում, որ Ադրբեջանը ցեղասպանություն է ուզում իրականացնել Արցախում. ցեղասպանը կարող է երկխոսության գնալ ցեղասպանվողի հետ» հարցին, Փաշինյանը պատասխանեց.

«Դուք նշեցիք, որ կարո՞ղ է 120.000 բնակցություն ունեցող ԼՂ-ը բանակցել ավելի քան 9մլն բնակչություն ունեցող Ադրբեջանի հետ: Եթե ձեր ասած տրամաբանությունը զարգացնենք, Հայաստանի ներգրավվածությունն էլ չի լուծում այդ դիսբալանսի հարցը, եթե հաշվի առնենք այլ գործոններ էլ:
 

Դրա համար է, որ մենք ուզում ենք, որ միջազգային միջնորդների մեխանիզմներ գործարկվեն, դրա համար է, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը միջազգային հանրության համար տեսանելի դարձնելու ուղիներ ենք փնտրում:

Կներեք, ո՞վ է դիմել արդարադատության միջազգային դատարան, որը Լաչինի միջանցքի և ԼՂ-ի հումանիտար խնդրի առումով կայացրել է շատ կարևոր որոշում: Եթե Հայաստանը մենակ թողներ ԼՂ-ին, չէր դիմի արդարադատության միջազգային ատյանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ թեկուզ այս վիճակում, 2022-ին Հայաստանը 176 մլդ դրամի բյուջետային աջակցություն է ցուցաբերել ԼՂ-ին:

«Մենք «Արցախը մենակ չթողնելու» և «Արցախի փոխարեն խոսելու» վերնագրերի ներքո խնդիրներ ենք ստեղծել և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար: Հասկանու՞մ եք, սա է նրբությունը և ես նշեցի, որ ԼՂ-ին բանակցությունների գործընթացից դուրս թողնելու և այդ մենաշնորհը վերցնելու տրամաբանությունը: Դրանով մենք մաքուր ներքաղաքական հարց ենք լուծել ու ոչ մի օգուտ չենք տվել ԼՂ-ին: Եվ մեր ընկալումը հենց այդպիսին է»,- ընդգծեց վարչապետը:

  • Կիսվել: