Մենք ամենամեծ շահագրգիռ կողմն ենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն պայմանավորվեն, և Իրանը պատերազմից դուրս գա ավելի մեծ ազդեցության լծակներ ունենալով. Քոչարյան
Մենք ամենամեծ շահագրգիռ կողմն ենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն իրար հետ պայմանավորվեն, և այս պատերազմից Իրանը դուրս գա ավելի մեծ ազդեցության լծակներ ունենալով: Այս մասին ՛՛Մեծ քաղաքականություն՛՛ փոդքաստի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այս իրավիճակից դուրս գալը Իրանի համար նշանակելու է սանկցիաների կամ վերացում, կամ շեշտակի թեթևացում։ Սա նոր հնարավորություններ է բացելու Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների համար՛՛։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ Իրանը ցույց տվեց, թե ինչպես է երկրի աշխարհագրությունն ազդում քաղաքականության վրա:
՛՛Պատըերազմի մասշտաբը մեծացրին, հարձակվեցին ԱՄՆ-ի դաշնակիցների վրա, որտեղ ԱՄՆ-ն ունի 13 ռազմաբազա, բայց ոչ միայն ռազմաբազաների վրա, այլ նաև նավթավերամշակող, գազավերամշակող, քիմիական արդյունաբերությնա վրա և փակեցին Հորմուզի նեղուցը: Ըստ էության՝ ասիմետրիկ գործողություններով հակակշռեցին ամն-ի հսկայական ռազմական առավելությանը՛՛,-նշել է Ռոբերտ Քոչարյանը:


