երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Մենք ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա. Փաշինյան

Մենք ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա. Փաշինյան

Խնդիրն այն է, որ այս նյարդային մթնոլորտը ՀՀ-ում շարունակվում է։ Այս մասին այսօր Ջերմուկում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա եւ կարող եմ երաշխավորել, որ քանի դեռ դուք աջակցում ենք գործող քաղաքական իրողություններին, համակարգային կոռուպցիա չի լինելու: Բայց արդյոք կասե՞մ, որ այսօր պաշտոնյաները կաշառք չեն վերցնում. Իհարկե, չեմ ասի, որովհետեւ մենք ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա:

Բայց ի՞նչ պետք է անել, որ սրան վերջ տրվի: Խոսքը դրա մասին է, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները ամեն տեղ, ներառյալ կառավարությունը, հույս ունեն, մտածում են՝ հեսա մի 2 ամիս էլ ձգենք, մերոնք գալու են: Ախր, ժողովուրդը ձերոնց այնքան հեռու է ուղարկել, լույսի արագություն էլ բացեն, չեն կարող հետ գալ: Ուղղակի խնդիրն այն է, որ այս նյարդային մթնոլորտը ՀՀ-ում շարունակվում է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ քանի դեռ դատականհամակարգի հարցը չլուծվի,այս նյարդային մթնոլորտը պետք է շարունակվի:

  • Կիսվել: