հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեկնարկել են «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի մրցույթի կազմակերպման աշխատանքները

Մեկնարկել են «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի մրցույթի կազմակերպման աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,

Ճարտարապետություն գիտություններ,

Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ),

Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև` ռազմական գիտություններ),

Մանկավարժական գիտություններ,

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել  [email protected]  էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի (կցվում է)՝  «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 599-642:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամի չափով:

Մրցութային հանձնաժողովն առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կապահովեն.

նորարար և կիրառական նշանակություն,

ներկայացված գաղափարի շարունակականություն,

հանրային մասնակցության բաղադրիչ,

միջգիտակարգային լուծումներ:

  • Կիսվել: