կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեկնարկել է քվեարկությունը, բացվել են 1996 տեղամասային կենտրոնները. Տիգրան Մուկուչյան

Մեկնարկել է քվեարկությունը, բացվել են 1996 տեղամասային կենտրոնները. Տիգրան Մուկուչյան

Ասյօր ժամը 08։00-ից մեկնարկել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` ներկայացնելով ընտրությունների ընթացքը:

«Ընտրողներ ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 572 ընտրող»,-ասաց նա։

Վերջինս հիշեցրեց, որ արտահերթ ընտրություններին 21 կուսակցություն և չորս կուսակցությունների դաշինք են մասնակցում, որտեղ ընդգրկված են 2510 թեկնածու:

Այսպիսով նա նշեց, որ նախատեսված է 2008 տեղամասային կենտրոններ, որոնցից 12-քրեական հիմնարկներում են և ավելի ուշ կբացվեն, իսկ մնացած 1996 տեղամասային կենտրոնները բացվել են:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ 1664 քաղաքացիներից 119 հանձնաժողովի անդամներ չեն ներկայացել, որևէ տեղամաս չկա, որտեղ ներկայացված չլինի հանձնաժողովի նախագահը:

Ընտրություններին առաքելություն կկատարեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ:

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 50 և տեղական 68 լրատվամիջոցներ: 

 

  • Կիսվել: