երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: 

Հանդիպման մեկնարկին ՌԴ մնախագահն ասել է. ՛՛Ղարաբաղի շուրջ կարգավորման հետ կապված հարցերը կարևոր են, զգայուն։ Եթե հասնենք լուծման, ապա դա օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև ողջ տարածաշրջանին։ Դրանում շահագրգռված են շատ պետություններ, և դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՛՛:

Իր հերթին ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, բայց՝ Հայաստանի ինքնիշխանության և իրավասության պահպանման պայմանով:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք պատրաստ ենք նրան, որ և՛ սահմանային, և՛ մաքսային ծառայություններն ապահովեն բոլոր տրանսպորտային միջոցների՝ երկաթուղային շարժակազմերի բնականոն անցումը Հայաստանի տարածքով, և ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին Հայաստանի երկաթուղային շարժակազմերի համար կբացվի Նախիջևանով և Ադրբեջանով դեպի Ռուսաստան և Իրան։ Ակնկալում ենք, որ այդ հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով՝ պահպանելով երկրի ինքնիշխանությունը՛՛:

 

 

  • Կիսվել: