ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը (ուղիղ)

Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունն այսօր անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց, որից 43-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

- Հայաստանի Հանրապետությունում 2022/2023 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին,

- Բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում պետական նպատակային ծրագրերի իրականացման պայմանները, առանձնահատկությունները, կարգը, այդ ծրագրերի ֆինանսավորմանը պետության, ինչպես նաև շենքի շինությունների սեփականատերերի մասնակցության չափը և եղանակը սահմանելու մասին,

- Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,

- Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1, Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: