ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկնարկել է ՀՅԴ Արցախի Շրջանային արտակարգ ժողովը

Մեկնարկել է ՀՅԴ Արցախի Շրջանային արտակարգ ժողովը

Դեկտեմբերի 15-ին Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ Արցախի Շրջանային արտակարգ ժողովը՝ 2020թ. Արցախում կայանալիք համապետական ընտրությունների օրակարգով:

Նախքան օրակարգային կետերին անցնելը, ժողովը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը և շեշտել հայ համայնքի ու ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ծավալած աշխատանքը, ինչպես Հայոց Ցեղասպանության, այնպես էլ Արցախի ճանաչման ուղղությամբ:

ՀՅԴ Արցախի շրջանային արտակարգ ժողովին ներկա են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, շրջանների մարմինների և ուղեկից կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացելով ժողովը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը  նշել է, որ արտակարգ ժողովը հրավիրվել է ի կատարումն հուլիսին կայացած Շրջանային Ժողովի որոշման:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր ողջույնի խոսքում վստահություն է հայտնել, որ Դաշնակցությունն իր պատվաբեր տեղն  է ունենալու Արցախի ներքաղաքական կյանքում, որպիսին որ միշտ ունեցել է:

  • Կիսվել: