շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Մեկնարկել է ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

Մեկնարկել է ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

Այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը։

Համաժողովի շրջանակներում զուգահեռաբար տեղի են ունենում մի քանի պանելային քննարկումներ, որոնց մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Արմեն Սիմոնյանը և Վարդան Կոստանյանը։

Սիմոնյանը մասնավորապես մասնակցում է «Համագործակցության նոր հնարավորություններ երկկողմ ծրագրերի իրականացման շրջանակներում» խորագրով կլոր սեղան քննարկմանը, որի ժամանակ քննարկվում էին նոր համագործակցության ուղիները և առկա ներուժի կիրառումը։

Կոստանյանը մասնակցում է «ՀՀ և ՌԴ մարզերի ներդրումային գրավչությունը. բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորում» պանելային քննարկմանը, որի ժամանակ ներկայացվեցին ՀՀ մարզերի ներդրումային գրավչության մասով առկա իրավիճակը, ինչպես նաև զարգացման միտումները։

  • Կիսվել: