շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկնարկել է Հայաստանի և Եգիպտոսի նախագահների առանձնազրույցը

Մեկնարկել է Հայաստանի և Եգիպտոսի նախագահների առանձնազրույցը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց։ Երկու նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունները և ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի և Եգիպտոսի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակում Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանում Ադրբեջան այցից հետո:

 

 

  • Կիսվել: