ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան. Սեժուրնեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան. Սեժուրնեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան, հայտնում է ՀՀ ԱԱԳՆ-ն:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նախարար Սեժուրնեն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: