չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Մեկնարկել է Արարատ Միրզոյան- Բույար Օսմանիի հանդիպումը

Մեկնարկել է Արարատ Միրզոյան- Բույար Օսմանիի հանդիպումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի աշխատանքային այցով Երևանում է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Այս պահին տեղի է ունենում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված ձևաչափով հանդիպում:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: