շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեխիկոյում անցկացվել են Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Մեխիկոյում անցկացվել են Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ապրիլի 24-ին Մեխիկոյում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։

Այդ մասին ասված է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:
 
«Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի հոգևորականների կողմից Մեխիկո քաղաքի Բալվաներայի Տիրամոր տաճարում մատուցվել է պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին:
 
Մեխիկո զբոսայգում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ հոգևոր հայրերի, հայ համայնքի և Մեքսիկայի քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ: Ելույթով հանդես են եկել ՀՀ դեսպան Արմելլա Շաքարյանը և Մեքսիկայի սենատոր Ալեխանդրա Լեոնը: Պաշտոնական ծրագրին հաջորդել է մոմավառության և ծաղիկների զետեղման արարողությունը»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: