Մեկ ընտանիքում 3 մահ է գրանցվել կորոնավիրուսից. Փաշինյան
Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է, որ կորոնավիրուսից մահացած 80-անց մարդու հոգեհանգստի արարողության ժամանակ հանգուցյալի 2 դուստրերը վարակվել են և նույնպես մահացել են կորոնավիրուսից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց Վարչապետ Նիկոլ Փաշինայնը։
«Այսինքն այս դեպքով մենք մեկ ընտանիքում 3 մահ ունենք կորոնավիրուսից: Այնպես որ, մենք ասում ենք կրեք հիվանդներ, քանի որ Հայաստանում կան հազարավոր ասիմպտոմ հիվանդներ, նրանք նույնիսկ բողոքներ չունեն, որ դիմեն առողջապահական հիմնարկ, թեստավորվեն և պարզվի նրանց հիվանդ լինլու հանգամանքը»,-նշեց վարչապետը՝ հավելելվ, որ եթե պահենք երեք կանոնները, ապա 95 տկոս հավանականությամբ չենք վարակվի ու չենք վարակի ուրիշներին:


