հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մեկ միլիարդ դոլար ընդհանուր տնտեսությունից գնում է տոտալիզատորներին, սա անպատկերացնելի է․ Սուքիասյան

Մեկ միլիարդ դոլար ընդհանուր տնտեսությունից գնում է տոտալիզատորներին, սա անպատկերացնելի է․ Սուքիասյան

Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության ժամանակ մեկին հազար ավելանում են խաղացող մարդիկ, արդյոք պետությունը չպետք է գործիք առաջարկի, որ այս խաղերից առաջ, որ խաղային ոլորտի կազմակերպությունները համապատասխան իքս գումար վճարեն։ Այս հարցը բարձրացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հարցի քննարկման ժամանակ։

Հարցին ի պատասխան՝  Ֆինանսների նախարար Արմեն Պողոսյանը նշեց, որ  այդ հնարավորությունը պարունակվում է ներկայացված նախագծերի փաթեթներում, որովհետև, ըստ տրամաբանության, ինչքան շատ խաղադրույքներ կատարեն, այդքան շատ տուրք կվճարվի։

Սուքիասյանը նաև հարց ուղղեց, թե խաղային ոլորտում 4,2 տրիլիոնը ինչքանի է հասնում և մուտք արվում հաշիվ, հաշվի առնելով, որ  դա գործողությունների մեջ է մտնում։

Հարցին ի պատասխան՝ Պողոսյանը նշեց, որ խաղային ինդուստրիայի մեր շփումները մեզ թույլ են տալիս ասել, որ միջին վիճակագրան պատկերով  մուտքագրված  գումարը 10 անգամ շրջապտույտ է կատարում, այսինքն՝ 4,2 տասներորդական տրիլիոն դրամի խաղադրույքին համապատասխանում է 420 մլրդ իրական մուտքագրում դեպի այս ինդուստրիա։

«Մեկ միլիարդ դոլար գեներացիայից ռեալ սեկտորից դուրս է գալիս մտնում է այստեղ։ Քաղաքականություն է պետք մշակել, անպատկերացնելի խնդիր է․ մեկ միլիարդ դոլար ընդհանուր տնտեսությունից գնում է տոտալիզատորներին, ու մենք քնած ենք։ Դուք հասկանում եք՝ տնտեսությունը ոնց կզարգանար, եթե մեկ միլիարդ դոլարի թեկուզ կեսը ներդրվեր իրական սեկտորում, այս գործիքի մասին ինստիտուտները ի՞նչ են մտածում։ Մեզ սոցիալական գովազդներ են պետք, հասարակության հետ աշխատանքներ են պետք»,- իր վրդովմունքը հայտնեց

  • Կիսվել: