հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մեղավոր ենք, այո՛, եղել են ինչ-որ բաներ հետհեղափոխական էյֆորիայի շրջանում՝ սևն ու սպիտակը, բայց ես ոչ ոքի չեմ հայհոյել․ Լուսինե Բադալյան

Մեղավոր ենք, այո՛, եղել են ինչ-որ բաներ հետհեղափոխական էյֆորիայի շրջանում՝ սևն ու սպիտակը, բայց ես ոչ ոքի չեմ հայհոյել․ Լուսինե Բադալյան

Ժողովրդի կարծիքը լավագույնս բնորոշում են ընտրությունները՝ լինեն արտահերթ թե հերթական: Խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը:  

«Մեղավոր ենք, այո՛, եղել են ինչ-որ բաներ հետհեղափոխական էյֆորիայի շրջանում՝ սևն ու սպիտակը, բայց ես ոչ ոքի չեմ հայհոյել, իսկ դուք ինձ հայհոյում եք: Ե՞ս եմ խորացնում սև ու սպիտակը, ո՛չ: Կարող ենք, չէ՞, կանգ առնել: 

 

Սա այն պահն է, որ բոլորս միասին պետության մասին մտածելով՝ ուղղակի պետք է միավորվեինք և միասին աշխատեինք՝ մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները: Եթե մի պահ ուղղակի կանգ առնենք, իրար սկսենք ներել, մեկս մյուսին թուրք ու դավաճան չասենք, այլ ուղղակի հասկանանք՝ ո՛րն է ելքը, այս իրավիճակից դուրս գանք, դրանից հետո ամեն ինչ շատ այլ կերպ կլինի»,- նշեց պատգամավորը:

  • Կիսվել: