ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մեղադրանքի հետ համաձայն չեմ․ Հովիկ Աբրահամյան

Մեղադրանքի հետ համաձայն չեմ․ Հովիկ Աբրահամյան

Մեղադրանքի հետ համաձայն չեմ, իրականության հետ աղերս չունի։ Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։

«7 տարի առաջ է սկսվել այս մեղադրանքի առաջադրումը»,– ասել է նա։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե «ինչու են հիմա ակտիվացել», Աբրահամյանը նշել է․ «Իրենց պիտի հարցը տաք»։

Նա հերքել է լուրերը, թե ինքն ու ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ 

Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը ձերբակալվեց, ապա դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանքի ռեժիմ սահմանել:

Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն:

  • Կիսվել: