ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մայրենիի օրը նշվելու է համահայկական բնույթի համաժողովի անցկացումով

Մայրենիի օրը նշվելու է համահայկական բնույթի համաժողովի անցկացումով

2013 թվականից ի վեր, ամեն տարի փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ.Աճառյանի անվան լեզվի իստիտուտը կազմակերպում է Մայրենիի օրվան նվիրված գիտաժողով՝ անդրադառնալով հայոց լեզվին առնչվող տարաբնույթ հարցերի:

Այս տարի Մայրենիի օրը նշվելու է համահայկական բնույթի համաժողովի անցկացումով: Քննարկվելու են մայրենիի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ:

Մասնակիցների թվում լինելու են գիտնականներ ու մանկավարժներ աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրներից: Համաժողովը հնարավորություն կտա՝ տեղեկանալու տարբեր աշխարհամասերում ու երկրներում առկա իրավիճակին, առիթ կդառնա մտքերի փոխանակության և, որ ամենակարևորն է, հիմքեր կստեղծի ջանքերը մեկտեղելու, գործակցելու, միասնաբար առաջադրելու և լուծելու մայրենի լեզվին վերաբերող խնդիրներ:

Համաժողովը տեղի կունենա առցանց, հարթակի հղումը՝ այստեղ։

  • Կիսվել: