կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ առաջին անգամ այցելել է ԴԺՀ

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ առաջին անգամ այցելել է ԴԺՀ

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ առաջին անգամ այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ հանդիպել է տեղի խորհրդարանականների հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Թևանյանը լրագրողներչ հետ զրույցում ասել է. «Աննախադեպ այց է, որովհետև մինչ այդ Հայաստանից որևէ քաղաքական պատվիրակություն չի այցելել, այս այցով մենք «մեսիջ» ենք տալիս, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կողմ են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը»:

Նա նաև պարզաբանել է, որ Դոնեցկի Հանրապետություն այցը կազմակերպվել է տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ և հրավերով, այն ունի ճանաչողական և հումանիտար բնույթ:

Համատեղ խորհրդակցության ընթացքում հայկական պատվիրակության անդամները և ԴԺՀ-ի խորհրդարանականները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել Հայաստանում այնպիսի բացասական հետևանքների զարգացում թույլ չտալու վերաբերյալ, ինչպիսին Ուկրաինայում է:

«Մեր ընկերները հանդես են գալիս Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղ ապրելու և զարգանալու օգտին։ Վստահ եմ և կկրկնեմ այն, ինչ ասում է մեր նախագահը, որ միայն Ռուսաստանի հետ կլինի կայուն զարգացում և խաղաղություն», - հանդիպումից հետո ընդգծել է ԴԺՀ խորհրդարանի ներկայացուցիչ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վալերի Սկորոխովը:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչները փոխանակվել են նվերներով և պայմանավորվել փոխհարաբերությունների հետագա զարգացման մասին:

  • Կիսվել: