կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մայր Աթոռն իշխանություններին չպետք է հրավիրեր. Դանիելյան

Մայր Աթոռն իշխանություններին չպետք է հրավիրեր. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չի փոխել իր դիրքորոշումը՝ նա չի մասնակցի Մյուռոնօրհնեքի արարողությանը: Չհստակեցրեց, թե արդյոք հրավեր ստացե՞լ է, թե՞ ոչ, սակայն նորից կրկնեց, որ Մայր Աթոռը չպետք է իշխանություններին հրավիրեր:

«Անկախ նրանից, թե ես կգնամ, թե ուրիշ պատգամավոր, պետք է իշխանությունները չգնային, քանի որ տարիներ շարունակ հենց իրենք կեղտոտ արշավ են տարել եկեղեցու նկատմամբ»,- ասաց նա:

Պատգամավորը նաև անդրադարձավ Շիրակի թեմի առաջնորդի այն հայտարարությանը, թե եկեղեցին չի աջակցել Սրբազան շարջմանը, քաղաքականության մեջ չի մտել.

«Եթե եկեղեցին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բա դա ի՞նչ է: Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտը խորը բուժման կարիք ունի: Սա ազգային-ազատագրական պայքար է, որտեղ իրենց դերը պետք է բոլորն ունենան՝ հոգևորականը, մշակը, մշակութային գործիչը»:

  • Կիսվել: