ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մատվիենկոն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հույս է հայտնել

Մատվիենկոն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հույս է հայտնել

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ, և դրա համար շարունակում է գործադրել բոլոր ջանքերը: Այս մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքներին նվիրված ճեպազրույցում։

«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ և շարունակում է անել հնարավորը, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ», - մեջբերում է ТАСС-ը Մատվիենկոյի խոսքերը:

Ճեպազրույցին մասնակցել են նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: