ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մատերի վրա կարող ենք հաշվել այն երկրները, որոնք ինքնուրույն կարող են իրենց անվտանգությունն ապահովել. Փաշինյան

Մատերի վրա կարող ենք հաշվել այն երկրները, որոնք ինքնուրույն կարող են իրենց անվտանգությունն ապահովել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վարչապետը պատերազմին պատրաստ լինելու մասին հարցին ի պատասխան նշել է, թե ճիշտ չէ անվտանգության ոլորտին առնչվող նուրբ հարցերը քննարկել հրապարակային. «Մենք պետք է խոսենք նրան մասին, թե ինչպես կարող ենք կառավարել իրադրությունը»։

Մյուս կողմից, ըստ վարչապետի, բանակները միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի, և դա նույնիսկ երկրներում է, որոնք չունեն պատերազմի անմիջական սպառնալիք. «Աշխարհում գոյություն ունեցող երկրների 70 և ավելի տոկոսն ինքնուրույն չի կարող ապահովել իր անվտանգությունը։ Ես շատ մեղմ ասացի 70 տոկոսը։ Մատերի վրա կարող ենք հաշվել այն երկրները, որոնք ինքնուրույն կարող են իրենց անվտանգությունն ապահովել»։

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, թե անվտանգության միայն մեկ երաշխիք կա՝ խաղաղությունը։

  • Կիսվել: