չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մասիսի ավագանին վարչապետի հրաժարականը պահանջող որոշում չի ընդունել

Մասիսի ավագանին վարչապետի հրաժարականը պահանջող որոշում չի ընդունել

Մասիս քաղաքի ավագանին վարչապետի հրաժարականը պահանջող որոշում չի ընդունել: Ավագանու մի քանի անդամ «Լուրերին» հայտնել է, թե իրենք նման համաձայնություն չեն տվել:

Ավագանու անդամ Արսեն Եղիազարյանը նշել է, որ չի միացել հրաժարականի պահանջին, Աբրահամ Շահվերդյանը պնդել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է և Փաշինյանի հրաժարականը չի պահանջում:

Մինչդեռ օրեր առաջ ընդդիմության հանրահավաքներից մեկի ժամանակ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել էին, թե Մասիս քաղաքը և ավագանու անդամները միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

 

  • Կիսվել: