շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարզպետը, վարչապետը կամ նախարարը չի կարող լուծել կանալիզացիայի հարցը․ Փաշինյանը՝ քաղաքացուն

Մարզպետը, վարչապետը կամ նախարարը չի կարող լուծել կանալիզացիայի հարցը․ Փաշինյանը՝ քաղաքացուն

Մարզպետը, վարչապետը կամ  նախարարը չի կարող  լուծել  կանալիզացիայի  հարցը, դա քաղաքապետի, ավագանու լուծելու խնդիրն է։ Այսօր Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացու բողոքին,որ համայնքում կան մի շարք խնդիրներ՝ մասնավորապես կոյուղիների վատ վիճակը, ինչին տարիներ շարունակ լուծում չի  տրվում։

«Պետք է շենքի բնակիչներով հավաքվեք, համատիրություն ձևավորեք։ Համատիրությունը պետք է լուծի ձեր խնդիրները։ Դուք պետք է վճարումներ անեք համատիրությանը, մի քիչ էլ քաղաքապետարանը պետք է աջակցի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել, որպեսզի մասնակցի սահմանդրական հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավին։

 
 

 

 

  • Կիսվել: