Մարությանն ասել է՝ տղերք և աղջիկներ, որ էս հանձնաժողովը ստեղծվեց, պռոբլեմներ եմ ունենալու. Մարուքյանը՝ Հայկ Մարությանի մասին
Ասել է՝ տղերք և աղջիկներ, որ էս հանձնաժողովը ստեղծվեց, պռոբլեմներ եմ ունենալու, աջակցեք, մի թիմ չենք, բա՞: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատասխանելով հարցին, թե ինչու մեծամասնությունը գնաց դրան, ենթադրեց՝ Հայկ Մարությանի խնդրանքով է եղել։
«Նա դա արել է լալահառաչ դեմքով: Իշխանությունն էլ ասել է, որ նա պրոբլեմ չունի: Հետո որոշել են, թե ինչպես տապալեն: Այսպիսով, կոռուպցիոն գործարքների վերաբերյալ բոլոր կասկածները խորհրդանական մեծամասնությունն ու Երևանի ավագանին միասին արմատավորեցին: Նախկին իշխանության օլիգարխների նվիրատվությունները՝ ընդդեմ տարատեսակ ծառայությունների ու արտոնությունների, նրանց համար վտանգ է ներկայացնում, դրա համար հանձնաժողովի ստեղծումը տապալեցին»:
Նշենք, որ այսօր Իմ քայլը խմբակցությունը տապալեց ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի հաստատումը, չնայած այն բանին, որ ԱԺ նախագահի հայտարարությամբ այն արդեն իրավունքի ուժով ձևավորված էր: