ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Մարուքյանը՝ Փաշինյանի BBC-ին տված հարցազրույցի մասին

Մարուքյանը՝ Փաշինյանի BBC-ին տված հարցազրույցի մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիտել է BBC HardTalk հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: 

«Դիտեցի BBC HardTalk հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Հայտնի հարցազրուցավար Ստեֆան Սակուրն, ի թիվս այլի, անդրադարձավ նաև մեր կառավարության կողմից Կորոնավիրուսը հաղթահարելու մարտավարության ձախողմանը:

Վարչապետը պատասխանեց, որ դեռեւս վաղ է եզրակացություններ անել այդ մասին, և հայտնեց, որ իր ռազմավարությունն արդյունավետ է մեր երկրի համար:

Հարցազրուցավարը նշեց, որ նույնիսկ տեղացիներն են պնդում, որ վիրուսի պատճառով մահացության մակարդակը վեց անգամ ավելի բարձր է Հայաստանում, քան հարևան Վրաստանում և Ադրբեջանում:

Կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Վարչապետը, «դեռ վաղ է գնահատական տալ» ասելու փոխարեն, պատասխաներ, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, ուստի ընդդիմության կողմից արդեն Քննիչ հանձնաժողով է ստեղծվել որի միջոցով կվերհասկվի եւ կուսումնասիրվի Կորոնավիրուսի դեմ կառավարության մղած պայքարի արդյունավետությունը:

Քննիչ հանձնաժողովն օբյեկտիվորեն կուսումնասիրի կառավարության աշխատանքի արդյունավետությունը և կտա համապատասխան գնահատական:

Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց։ Մինչդեռ այս պատասխանը ևս մեկ անգամ կընդգծեր մեր ու Ադրբեջանի տարբերությունը, որտեղ բացառված է, որ ընդդիմությունը խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծի նման հարցերով»:

  • Կիսվել: