ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի մասին այն, ինչ հայտարարվել է, դրանից դուրս մտահոգիչ բան չկա․ Մարուքյանը՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո

Արցախի մասին այն, ինչ հայտարարվել է, դրանից դուրս մտահոգիչ բան չկա․ Մարուքյանը՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր իրենց խմբակցությունում շուրջ 40 րոպե սուրճ է խմել և զրուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Երեկ արտգործնախարարին էի հրավիրել, այսօր էլ հրավիրել եմ վարչապետին, սուրճ ենք խմել, զրուցել ենք ղարաբաղյան հակամարտության բանակցությունների մասին և հիմա կարող եմ ասել, որ այն հայտարարությունները, որ արվում են, այն է, ինչ կա, դրանից բացի մտահոգիչ բան չկա», -հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Նա վստահեցրեց, որ այս պահին Արցախի հիմնախնդրի բանակցությունների թեմայով դաշտում շրջանառվող շահարկումները իր համար փարատված էին, իսկ այս հանդիպումից հետո՝ ավելի փարատված են։

«Այն, ինչ հրապարակային հայտարարվել է դրանից դուրս մտահոգիչ բան չկա։ Ցանկացած հայտարարություն, որ լինում է, մենք դրան ուշադիր հետևում ենք։ Արցախի հարցն այն է, որի շուրջ բոլորս համախմբված ենք, տարաձայնություններ չկան։ Ժամանակ առ ժամանակ կարծում եմ, կարիք կա նման ճշտումներ անելու», - հայտարարեց Մարուքյանը։

  • Կիսվել: