երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
ՌԴ-ն ոչ թե զինшդադար է ցանկանում, այլ երկարատև խաղաղություն. Պեսկով

ՌԴ-ն ոչ թե զինшդադար է ցանկանում, այլ երկարատև խաղաղություն. Պեսկով

Ռուսաստանը ցանկանում է երկարատև խաղաղություն Ուկրաինայում և պատրաստ է դրա համար անել ամեն անհրաժեշտ բան, ճեպազրույցի ընթացքում ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կրեմլում բազմիցս են ասել, և՛ նախագահ Պուտինը, և՛ այլ մակարդակներում․ մենք ոչ թե զինադադար ենք ցանկանում, այլ երկարատև խաղաղություն, և պատրաստ ենք դրա համար անել հնարավոր ամեն բան», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, ով հնարավոր էր համարել Ուկրաինայում ընտրությունների անցկացումը, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա զինադադարի:

  • Կիսվել: