Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի գոհացնում Թեհրանին. Բաղայի
Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, որն առաջացել է ԱՄՆ-ի ապակառուցողական գործողություններով, չի գոհացնում Իրանին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է ապակայունացնել իրավիճակը, իրականացնել ծովային շրջափակում և վարել տնտեսական պատերազմ, անվտանգությունը չի վերադառնա Հորմուզի նեղուց: Այս իրավիճակը չի գոհացնում Իրանին, սակայն ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունների ուղղակի արդյունքն է», - հայտարարել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:



