ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարուքյանը հրապարակել է նոյեմբերի 2-ին Փաշինյանին հատուկ կապով փոխանցված նամակը

Մարուքյանը հրապարակել է նոյեմբերի 2-ին Փաշինյանին հատուկ կապով փոխանցված նամակը

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 2-ի նամակը և կից գրառում արել:

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այն փուլում, երբ քննարկվում էր, թե ի՞նչ իրավապայմանագրային բազա ունենք ՌԴ հետ՝ անվտանգային համագործակցության ոլորտում և որ պայմանագրին հղում տալով ՌԴ նախագահին դիմելը մեզ համար ավելի նպատակահարմար կլիներ ռազմաքաղաքական առումով, նոյեմբերի 02-ին, հատուկ կապով, մինչ այս չհրապարակված նամակ եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով դիմել ՌԴ նախագահին՝ հիմնվելով 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքված՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ Միացյալ խմբավորման մասին համաձայնագրի դրույթների վրա՝ մանրամասն հիմնավորելով նաև, թե ինչ առումներով է այդ պայմանագրի կիրառումը մեզ համար շահեկան։

Չհրապարակված նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ստորև»,-գրել է Մարուքյանը և կից հրապարակել փաստաթղթերը։

 

նկար
նկար
նկար
նկար

 

 

նկար
 

  • Կիսվել: