ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարուքյանը հերքում է լուրն այն մասին, թե ԱՀ ԱԺ բոլոր ընդդիմադիր խմբակցություններն ու կուսակցությունները հրաժարվել են հանդիպել իր հետ

Մարուքյանը հերքում է լուրն այն մասին, թե ԱՀ ԱԺ բոլոր ընդդիմադիր խմբակցություններն ու կուսակցությունները հրաժարվել են հանդիպել իր հետ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է այսօր տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Արցախի խորհրդարանական բոլոր ընդդիմադիր խմբակցություններն ու կուսակցությունները հրաժարվել են հանդիպել իր հետ:

«Ցավալի է, որ կան գործիչներ, ովքեր ստի միջոցով փորձում են խաթարել Հայաստանի և Արցախի պետական պաշտոնյաների համատեղ աշխատանքը:

Արցախի խորհրդարանում շուրջ երկու ժամ հանդիպումներ եմ ունեցել, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ: Քննարկել ենք բարձրացված բոլոր հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները»,-գրել է Մարուքյանը:

Նշենք, որ Արցախի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասել էր, որ Ազգային Ժողովի բոլոր ընդդիմադիր խմբակցություններն ու կուսակցությունները՝ «Արդարություն» խմբակցությունը, Դաշնակցություն և «Ազգային ժողովրդավարություն» կուսակցությունները, մերժել են հանդիպումը Մարուքյանի հետ:

 

 

 

  • Կիսվել: