հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահ

Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահ

Մարտին Գալստյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։  

ԿԲ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր։ ԿԲ նախահի թեկնածությանը կողմ է քվեարկել 104, դեմ՝ 15 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ քվեատուփում չի եղել։ 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց Մարտին Գալստյանին և հաջողություն մաղթեց ԿԲ նախագահի պատասխանատու պաշտոնում։ 

  • Կիսվել: