շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարսելում մասնակցել եմ Դաշնակցության 132-ամյակի ձեռնարկին, որտեղ հանդես եմ եկել ելույթով․ Իշխան Սաղաթելյան

Մարսելում մասնակցել եմ Դաշնակցության 132-ամյակի ձեռնարկին, որտեղ հանդես եմ եկել ելույթով․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում՝ Մարսել քաղաքում, մասնակցել է Դաշնակցության 132-ամյակի ձեռնարկին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Այս մասին պատգամավորը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում․ «Մարսելում տեղի են ունեցել ինչպես ժողովրդային, այնպես էլ հասարակական֊ քաղաքական հանդիպումներ:
Մասնավորապես հանդիպել եմ Մարսելից ընտրված Ֆրանսայի Ազգային ժողովի պատգամավոր Սապրինա Ակրեսթի, Հարավային Ֆրանսայի Շրջանային խորհրդի անդամ Տիտիե Փարաքյանի, Մարսելի քաղաքային խորհուրդի անդամ Ֆիլիպ Քոզյանի և այլոց հետ, քննարկել հայ֊ֆրանսիական կապերին առնչվող հարցեր, ներկայացրել ՀՀ֊ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»։

 

  • Կիսվել: