շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մարկուս Ռիտերը ՀՀ-ում Քուվեյթի դեսպանին է ներկայացրել ԵՄ առաքելության գործունեությունը

Մարկուս Ռիտերը ՀՀ-ում Քուվեյթի դեսպանին է ներկայացրել ԵՄ առաքելության գործունեությունը

Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն առաքելության երևանյան գրասենյակում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։

Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ 

«Պատիվ ունեցանք հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին Երևանի մեր գրասենյակում՝ քաղաքավարության այցի շրջանակներում։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը դեսպանին է ներկայացրել առաքելության մանդատն ու գործունեությունը, ինչպես նաև հրավիրել այցելելու Եղեգնաձորում գտնվող առաքելության գլխավոր գրասենյակ»,-ասված է ԵՄ առաքելության գրառման մեջ։

 

  • Կիսվել: