շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանը համակարծիք են եղել՝ սրացումն անընդունելի է

Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանը համակարծիք են եղել՝ սրացումն անընդունելի է

ԱՄՆ պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել Մարկո Ռուբիոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից: 

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ռազմավարական գործընկերության ընդհանուր շահերը: Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների շղթան ընդհատելու և Հարավային Կովկասում անվտանգություն ու բարգավաճում ապահովելու համար: Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած սրացում անընդունելի է», - նշված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

  • Կիսվել: