երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է

Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է

ՀՀ կառավարությունն արգելել է «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։ 

«Կոնստանտին Զատուլինին, ով երկար տարիներ կատաղի կերպով աջակցում է Հայաստանին, երկրի ներկայիս ղեկավարությունն արգելել է մուտք գործել Հայաստան։ Ի դեպ, ինձ նույնպես»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ նա ևս  իր տելեգրամ-ալիքում հաճախ էր քննադատության  ենթարկել Հայաստանի իշխանություններին: Մի քանի անգամ նա նշել է․  «Ի պատասխան երկարամյա բարության և պաշտպանության, որը դուք ստացել եք Ռուսաստանից, դուք չեք ճանաչել Ղրիմը, որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։ Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից ելնելով Դուք բանտարկեցիք Ռուսաստանի անփոփոխ դաշնակից Ռոբերտ Քոչարյանին։ Հատուկ, ցուցադրաբար նստեցրեցիք՝ թքելով ուղիղ «ռուս ընկերների» դեմքին»։ 

Սվելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը ևս Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։

 

 

  • Կիսվել: