հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
«Մարգարա» անցակետը կբացվի Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ ուղարկելու համար

«Մարգարա» անցակետը կբացվի Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ ուղարկելու համար

Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-ից մինչև 22-ը, որպեսզի Հայաստանի կողմից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով. Կառավարությունն ընդունել է որոշում։

Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Լիբանանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով հասցնել Լիբանան։

  • Կիսվել: