չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն Ադրբեջանում մնում են ԵՄ-ի առաջնահերթությունը. Կալլաս

Մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն Ադրբեջանում մնում են ԵՄ-ի առաջնահերթությունը. Կալլաս

ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում մնում է կարևոր՝ տարածաշրջանային համագործակցության միջոցով խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը՝ պատասխանելով Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավոր Էմանուիլ Ֆրագկոսի գրավոր հարցադրումներին, հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Նշվում է, որ նա հետաքրքրվել էր, թե արդյոք «Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Կալլասի հանդիպման ժամանակ Ալիևի ռեժիմի արտաքին գործերի նախարարը պարտավորվե՞լ է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալների, հայրենադարձել հայ պատանդներին և երաշխիքներ տալ Արցախ հայերի արժանապատիվ վերադարձի մասին՝ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռներին համապատասխան»։

Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե ինչո՞ւ «ԵՄ-ն չի կարող հրաժարվել մեղմ քաղաքականությունից, երբ գործ ունի Ադրբեջանի նման բռնատիրական պետությունների հետ»:

Իր հերթին Կալլասը հավելել է, որ մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն Ադրբեջանում մնում են ԵՄ-ի առաջնահերթությունը և հանդիսանում են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքը։

  • Կիսվել: