հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մարդկանց փորձում են ճնշել. Բագրատ Սրբազան

Մարդկանց փորձում են ճնշել. Բագրատ Սրբազան

Ճնշումներ կան՝ տարբեր մակարդակների վրա և տարբեր մեթոդներով: Մարդկանց փորձում են ճնշել՝ անգամ մինչև աշխատանքից ազատելով վախեցնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ խոսելով մարզեր կատարած այցերի մասին:

«Երևանում էլ կան ճնշումների. դասախոսների, բժիշկների, բոլորի վրա: Հատկապես մեր դասախոսներն արձանագրում են, որ այսպիսի բան երբեք տեղի չի ունեցել. պաշտոնից ազատել, հաստիք փակել, ժամեր կրճատել»,-հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում է:

Հավաքի ընթացքում սպասվում է քննարկում «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. օրինակելի օրակարգ» թեմայով: Բանախոսը Վահագն Մելիքյան է:

  • Կիսվել: