շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում. Էդմոն Մարուքյան

Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում. Էդմոն Մարուքյան

Մեր պետությունը գտնվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ: Ես առաջարկում եմ օգնել վարձով բնակվող մարդկանց: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում, կոմունալների վճարները վճարելու խնդիր ունեն, իսկ մենք եկել, ասում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին կառավարության ներկայացրած նախագծին:

Մարուքյանն առաջարկեց լուրջ մտածել այս պահին աղքատության եզրին կանգնած մարդկանց խնդիրները լուծելու ուղղությամբ:

«Այս նախագծին դեմ ենք, մենք դեմ ենք մեր ազտությունները զիջելուն, այն էլ այն դեպքում, երբ այն ունի զրոյական ազդեցոթյուն համավարակի տարածման հետ կապված, հետևաբար «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվերակելու»,- ընդգծեց պատգամավորը:

  • Կիսվել: