ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարդիկ երկար տարիներ շինարարական ընկերություն բացելու, տենդեր հաղթելու համար պիտի «դաբրո» ունենային․ Նիկոլ Փաշինյան

Մարդիկ երկար տարիներ շինարարական ընկերություն բացելու, տենդեր հաղթելու համար պիտի «դաբրո» ունենային․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության կապիտալ ծախսերն իրականացում է մասնավոր հատվածը, կառավարությունն ասֆալտ չի անում, փող է տալիս ասֆալտ անողներին, իսկ պարզվում է՝ չկան այնքան շինարարական ընկերություններ, որ կառավարության պատվեր իրականացնեն, ԱԺ-ում այսօր 2023թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը եզրափակիչ ելույթում նման դիտարկում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Բայց սրա պատճառն ի՞նչն է, որ մարդիկ երկար տարիներ շինարարական ընկերություն բացելու համար պիտի «դաբրո» ունենային, տենդեր հաղթելու համար պիտի «դաբրո» ունենային»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

«Սկանդալի նոր աղբյուր են գտել, որ  իշխանության հետ կապ ունեցող ընկերությունը շահեց հերթական տենդերը, բա, որ մենք սկսենք ասել ընդդիմության հետ կապ ունեցող ինչքան  մարդ է շահում տենդերը ,այդ տենդերի կեսից շատը նախկին իշխանության մենաշնորհի արդյունքում զոռով ստեղծված  ընկերություններն են շահում, մի բան էլ  սաբոտաժ են անում, նույնիսկ ռազմավարական նշանակության ճանապարհների կառուցումը դիտավորյալ դանդաղեցնում են, որ չկատարեն»,- նշեց Փաշինյանը; 

«Մի հատ ընկերություն կա ձեր լիդերի ընտանիքի անդամինն է, միլիարդների տենդեր է շահում, եկեք գնանք տեսնենք այդ տենդերը ո՞նց է իրականացնում, ի՞նչ ժամկետներում է  իրականացնում»,- դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: