երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Մաքսային ծառայողի դասընթացի պատրաստման ընթացակարգին ծանոթացել են նաև Հայաստանում ֆրանսիական և Հայ-ռուսական համալսարաններում

Մաքսային ծառայողի դասընթացի պատրաստման ընթացակարգին ծանոթացել են նաև Հայաստանում ֆրանսիական և Հայ-ռուսական համալսարաններում

ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրազեկումը բուհերում:

ՀՊՏՀ-ում և ԵՊՀ-ում հանդիպումներից հետո հաջորդ այցերը Հայ-ռուսական համալսարանում և Հայաստանում ֆրանսիական համալսարանում էր: Հանդիպումներին մաքսային երիտասարդ ծառայողները բուհերի մագիստրոսներներին ու շրջանավարտներին ներկայացրել են մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումները, որի արդյունքում փոխվում է համակարգ ընդունվելու կարգը: Նրանք անդրադարձել են ընդունելության մանրամասներին՝ կարևորելով ուսանողների ակտիվ մասնակցությունը դասընթացին:

Հանդիպումների ընթացքում մաքսային ծառայողները կիսվել են անձնական փորձով՝ ուսանողներին խորհուրդ տալով դիմել ընդունելությանը, քանի որ այն բացառիկ հնարավորություն է տալիս կարճ ժամանակում անվճար հիմունքներով ձեռք բերել նոր մասնագիտացում:

Հայ-ռուսական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում ևս հանդիպումներն անցան ինտերակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում:

  • Կիսվել: