չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Մաքսանենգ ծխախոտի հարցով ՌԴ-ում քրեական գործեր են հարուցվել. Մինասյանը փաստաթուղթ հրապարակեց

Մաքսանենգ ծխախոտի հարցով ՌԴ-ում քրեական գործեր են հարուցվել. Մինասյանը փաստաթուղթ հրապարակեց

Հիշում եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը «բիչոկ» էր հավաքում, և Աննա Հակոբյանը ասում է, որ ամեն ծխախոտի տուփից պետք է վճարենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա նշեց. ՛՛Անընդհատ իրենց ընտանեկան թեման ծխախոտային արտադրության մասին էր, հիշո՞ւմ եք․ չէ՞ Կրասնոդարը, Վորոնեժը, Սոչին: Ի դեպ՝ ոստիկանությունը փորձում է հերքել ծխախոտի պատմությունը, բայց ՊԵԿ-ը հերքում է՝ ասելով, որ քրեական գործ հարուցված չէ՛՛։

Ըստ Մինասյանի՝ սկզբում իրենք հերքում էին, որ չկա այդպիսի բան, հետո ասացին, որ չկա այդպիսի ինքնաթիռ, սակայն Ռուսաստանի հեռուսատընկերությունները պտտեցին մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է ինքնաթիռը, որի մեջ կա ծխախոտ: Դրանից  հետո, Մինասյանի խոսքով, ՊԵԿ նախագահի մակարդակով ասացին, որ չեն հարուցում քրեական գործ, որովհետև մենք ինքնիշխան երկիր ենք, եթե Ռուսաստանը չի հարուցում, մենք էլ չենք հարուցում:

Մինասյանը նշեց. ՛՛Ժողովուրդ, վատ նորություն՝ Ռուսաստանում հարուցված են քրեական գործեր: Փաստաթղթում երևում է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը 2020 թվականի հունիսի 17-ին հարուցել է քրեական գործ՝ հանցավոր խմբի կողմից Հայաստանից Ռուսաստանի Վորոնեժ քաղաք առանձնակի խոշոր չափի մաքսանենգ ծխախոտի ներմուծման փաստի առիթով:

Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ 2020 թվականի մայիսի 9-ին Երևանից Վորոնեժ է ներմուծվել 15660 տոնն կամ 710 հազար տուփ  մաքսանենգ ծխախոտ: Ծխախոտի խմբաքանակը չի ունեցել Ռուսաստանի օրեսդրության պահանջներին համապատասխանող մակնշում և ձևակերպված է եղել, որպես կենցաղային սպառման ապրանքներ՛՛: 

  • Կիսվել: