հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մանր ժուլիկություն կամ պատգամավորական պարգևավճարի փոխարեն պաշտոնական ընտրակաշառք․ Մանուկյան

Մանր ժուլիկություն կամ պատգամավորական պարգևավճարի փոխարեն պաշտոնական ընտրակաշառք․ Մանուկյան

 
Պարզվում է Փաշինյանի պատգամավորների համար ապագա կա։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ-ական, <<Հայաստան>> դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը․
ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅՈՒՆ կամ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ...
Պարզվում է Փաշինյանի պատգամավորների համար ապագա կա։
Հիմա տեսեք։ Վաղը Խորհրդարանում արագ մի նախագիծ են հաստատելու, որով պատգամավորներին հետագայում աշխատավարձից բացի, պատգամավորական գործունեության համար տրվող 50 հազար դրամ գումարը դարձում են 250 հազար։ Նախաձեռնողն էլ բնականաբար իշխանական խմբակցությունն է։
 
Կասե՞ք այս ամռան տապին, արժե՞ր արտահերթ նիստ անել, որ նման որոշում անցկացնել։ Պատասխանեմ՝ այն էլ ինչպես արժեր։ Քանի որ մյուս խորհրդարանում նման նախագծի քննարկումը դառնալու է պատուհաս իրենց համար։ Խորհրդարանի դահլիճում էր լինելու (եթե իհարկե Սահմանադրական դատարանը վավեր համարի այս ընտրույթունների արդյունքները) արմատական ընդդիմադիր ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքը, ու այդպես հանգիստ նախագիծը չէին կարող սղացնել. մեր քաղաքացիները կտեսնեին, թե ինչպես են էլի պետական գումարները իշխանավորները մեջ-մեջ անում։
 
Ու հատուկ այդ անվան տակ ամենամսյա կտրվածքով գումար են սահմանում՝ 250 հազար դրամ, քանի որ ենթադրելի է, որ այսուհետ պատգամավորներին պարգեւավճար չեն կարողանալու առանց աղմուկի տալ։ Կրկին հիշեցնեմ, որ խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմադիր ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքը, որի պատգամավորները, բարեբախտաբար, չեն լռելու, եթե պարգեւավճար տան ԱԺ պատգամավորներին։
 
Իսկ վաղը հին խորհրդարանն առանց աղմուկի փորձելու է անցկացնել նախագիծն ու ապագա ԱԺ գնացող ՔՊական պատգամավորները հանգիստ կլինեն՝ պարգեւավճար չեն ստանա, բայց հո ամեն ամիս էլի կունենանմի կլորիկ հավելյալ գումար։ ՀՀ սիրելի քաղաքացի, հիմա ասա՝ ապագա կա՞։ Հայաստանի եւ քո համար կա՞, թե՞ միայն իշխանականների համար է լինելու այդ ապագան։

  • Կիսվել: