երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մանկամիտ է պնդումը, որ եթե դու անում ես հայտարարություն, հետո քո նկատմամբ քրեական գործ են հարուցում, իսկ եթե չես անում, չեն հարուցում. Իգիթյան

Մանկամիտ է պնդումը, որ եթե դու անում ես հայտարարություն, հետո քո նկատմամբ քրեական գործ են հարուցում, իսկ եթե չես անում, չեն հարուցում. Իգիթյան

Ես մանկամիտ եմ համարում պնդումը, որ եթե դու անում ես հայտարարություն, հետո քո նկատմամբ քրեական գործ են հարուցում, իսկ եթե չես անում հայտարարություն, չեն հարուցում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գագիկ Ծատռուկյանի գործին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Նա նշեց, որ ինքը Ծառուկյանի գործը քաղաքական չի համարում:

Իգիթյանն ասաց. «Ինձ թվում է, որ այն արդը, որ իրեն խորհուրդ է տվել դա ասելու, իսկ ես համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինքը չի այդ հայտարարությունն արել, մոտավորապես գիտեմ՝ ով է արել, բայց դա իրեն չի օգնելու»:

Պատգամավորը հավելեց նաեւ, որ Գագիկ Ծառուկյանի հարցում կարեւոր չէր նրա արած հայտարարությունը, որ կառավարությունը ոչ թե 97 տոկոսով, այլ 100 տոկոսվ պետք է փոխվի:

Իգիթյանը նշեց. «Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի ոչ թե «Իմ քայլը» դաշինքի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ նույնիսկ նախկինների հետ: Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի իր թիմակիցների հետ:

Գագիկ Ծառուկյանի քրեական գործը սկսվել է ոչ թե «Իմ քայլը» դաշինքի կամ դատախազության կողմից, այլ իր աշխատակիցների, ընկերների ցուցմունքներով: Երբ իր աշխատակիցն ասում է՝ ես ո՞վ եմ, որ կաշառք տամ, սրանով ինքն ասում է, որ ինքը լինելով ղեկավար, չի կարող որոշել այս կամ այն գործարքի համար գումար տալու հարցը: Նա ակնարկում է, որ իր վերեւը կա սեփականատեր , որն իրեն ասել է, որ ինքն այդ գումարը տա:

Երկրորդ, իր կոլեգան իր մոտ պահում է ինչ-որ թղթեր, որոնք ստվեր են գցում Գագիկ Ծառուկյանի վրա: Ինչո՞ւ է նա երեք տարի այդ թղթերը պահում: Ինձ վրդովվեցնում է այդ հարցը, որովհետեւ այդ մարդը կոմպրոմատ է պահում Գագիկ Ծառուկյանի վրա իր սեյֆում: Դւք պետք է գնաք այդ մարդուց հարցնեք, թե ինչու է նման թղթեր պահում իր սեյֆում»

  • Կիսվել: