երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը

Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մայիսի 19-22-ը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կազմակերպմամբ անցկացվող Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների տրանսպորտի ֆորումին։
 
Ֆորումի ընթացքում Նարեկ Զուլալյանը մասնակցել է «ԱԶԲ տրանսպորտային ներդրումները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում Հայաստանի տրանսպորտային ոլորտում իրականացված և ընթացիկ ծրագրերը, հետագա պլանավորվող ներդրումների հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ոլորտի ռազմավարական զարգացման և միջազգային համագործակցության հեռանկարները։

 

  • Կիսվել: