չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Մանդատս դեռ չեմ դնելու, իրենց ուզածը չեմ պատրաստվում անել. ավագանու իմքայլական անդամ

Մանդատս դեռ չեմ դնելու, իրենց ուզածը չեմ պատրաստվում անել. ավագանու իմքայլական անդամ

Խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը:

«Մանդատս դեռ չեմ դնելու, որովհետև իրենք ուզում են, որ դնենք, իսկ ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել»,- գրել է Գևորգյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։ Վերջինիս օգտին քվեարկությանը մասնակցած ավագանու 57 անդամներից կողմ է քվերակել ավագանու 44, դեմ՝ 10 անդամ, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

 

 

  • Կիսվել: